Արամ Մանուկյան. «Մեղքը ընդդիմության վրա գցելը ես համարում եմ լկտիություն»
Ազգային Ժողովում օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով արտագաղթի աճող թվին, հայտարարել էր. «Առաջին հերթին իշխանությունն է պատասխանատու: Բայց պետք չէ ձեր ձեռքերը լվանաք, քաշվեք ղրաղ ու ասեք, որ կապ չունեք դրա հետ: Երբ ժողովուրդը տեսնում է, որ այլընտրանք չկա՝ հուսահատվում է, իսկ դա վատ է, որ չկա չկա ընդդիմադիր լուրջ քաղաքական ուժ, որի հետ կարող է կապել հույսը, իսկ դա ձեր անհաջողությունն է»:
Այս առնչությամբ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգավոր Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Հիմա Հայաստանը լքում են փող ունեցողները, գործ ունեցողները, բանկիրները: Դա ցինիկության տարօրինակ դրսևորում էր, որ հայտարարում են, թե ընդդիմություն չկա, հայտարարում են, որ ընդդիմության մեղքն է արտագաղթը, կարող են ունենալ լիցկաներ, կովալներ… Սա իսկապես լկտիություն է, շատ վատ երևույթ՝ համակարգված տարածված գործունեության մեջ մեղավոր փնտրել ուրիշին: ՀՀԿ այդ դիրքորոշումը և այդ հայտարությունները՝ մեղքը գցել ընդդիմության վրա, ես համարում եմ լկտիություն»:
Ինչ վերաբերում է իշխող մեծամասնության քննադատությանը՝ կապված ՎՊ տարեկան հաշվետվության հետ, Արամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ մեկին «ժերտվա կտան», ով «չար կպահի» իրեն: «Զոհաբերության ենթակա են բոլորը՝ երկրորդ համարից սկսկած, բացի մեկից՝ մեկն ա որոշում: Ես ուրախ կլինեմ, որ այս երեք արարանոց շուուի երրորդ արարն ավարտվի ու պատժվեն համակարգի ղեկավարները, ոչ թե ներքին օղակները: Եթե օֆշորն էլ հաստատվեց, դժվար կլինի վարչապետին պահելը: Բայց իրենք, այդ թվում վարչապետն էլ՝ խաղացողները չեն: Խաղացողը մեկն է: Ես չեմ կարող Տիգրան Սարգսյանի մեղքերին չգումարել Սերժ Սարգսյանի մեղքերը, որովհետև ԿԳԲ կա, տեղեկություններ կան, հնարավոր չէ, որ Սերժ Սարգսյանը չիմանա այդ հանցագործությունների մասին, դրանց տասնապատիկը Սերժ Սարգսյանի սեղանին են դրված: Իսկ դուք հիմա լսում եք միայն թույլատրվածների մասին: Տիգրան Սարգսյանը երբեք ինքնուրույն ֆիգուր չէ ու չի լինի՝ ամեն ինչ բուրգի գագաթից է գալիս»: