Մեծ Բրիտանիան մեկ միլիոն ֆունտ սթեռլինգ կվճարի մարդկության առջև ծառացած գլխավոր խնդիրը լուծողին
Բրիտանական The Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են բյուջեից մեկ միլիոն ֆունտ սթեռլինգ վճարել նրան, ով կկարողանա լուծել մարդկության առջև ծառացած գլխավոր խնդիրը:
Այդ խնդրի հստակեցման համար վարչապետ Դևիդ Քեմերոնը հիմնելու է հատուկ հանձնաժողով՝ «Երկայնության հանձնաժողով» (Longitude Committee), որը կգլխավորի թագավորական աստղագետ Մարտին Ջոն Ռիսը:
Կառավարությունում թերթի ունեցած աղբյուրները հայտնել են, որ Քեմերոնն այդ մրցույթի մասին կազդարարի G-8-ի գագաթաժողովում, որը հունիսի 17-18-ին անցկացվելու է Հյուսիսային Իռլանդիայում:
«Երկայնության մրցանակը» բրիտանական խորհրդարանը 1714 թվականին խոստացվել է նրան, ով կկարողանար մեթոդ մշակել ծովային ճամփորդությունների ժամանակ աշխարհագրական երկայնությունների հստակեցման համար: Մրցույթի հաղթող էր դարձել ինքնագյուտարար Ջոն Հարիսոնը՝ ստեղծելով ծովային ժամանակաչափ: