ԱՄՆ հատուկջոկատայինները փորձարկել են «անտեսանելի մոտոցիկլետ»
Ռուսական Russia Today հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի զինվորականները սկսել են փորձարկել նոր «անտեսանելի մոտոցիկլետը»: Այդ ունիվերսալ մեքենան գործնականում շարժվում է անաղմուկ դժվարանցանելի ճանապարհներով:
Մոտոցիկլետն անգամ կարողանում է շարժվել 100 սանտիմետրով ջրում ընկղմված պայմաններում: Մոտոցիկլետի աշխատանքային անվանումն է MMX, այն մշակել է Zero Motorcycles ընկերությունը: Մոդելը դժվար է հայտնաբերել գիշերային ժամանակ:
Մոտոցիկլետի վրա տեղակայվել են ինֆրակարմիր համակարգ և գիշերային տեսանելիության համակարգեր, ինչպես նաև առանց բանալու արագ մեկնարկելու համակարգ: MMX-ի սնուցման համակարգը բաղկացած է երկու մարտկոցից, որոնք ապահովում են երկու ժամյա անդադար աշխատանք: