
Բարաք Օբաման որոշել է ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիայի ապստամբներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է ընդունել սիրիական ընդդիմությանը ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով փոխխորհրդական Բեն Ռհոդսը՝ չհայտնելով այդ աջակցության մանրամասները.
«Նախագահը որոշել է մեծ օգնություն ցուցաբերել ընդդիմությանը: Դա իրենում ներառելու է ուղիղ աջակցության ցուցաբերում (ընդդիմության) ռազմական հրամանատարությանը: Ես տարբեր պատճառներով չեմ կարող ձեզ հայտնել այդ աջակցության բոլոր տիպերը, սակայն դա տարբերվելու է իր ծավալով ու մասշտաբներով»:
Հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեմը հայտարարել են, որ ԱՄՆ-ը չպետք է սահմանափակվի սիրիական ընդդիմությանն օգնության ծավալների մեծացմամբ և պետք է ձեռնարկի ռազմական օպերացիա՝ թևավոր հրթիռներով հարվածելով Սիրիայի կառավարական զորքերին:
Նրանց համատեղ հայտարարությունում ասվում է. «Միայն զենքի մատակարարումը բավականաչափ չէ՝ փոխելու համար ուժերի հավասարակշռությունը ոչ Ասադի օգտին: Նախագահը պետք է հավաքի միջազգային դաշինք՝ ձեռնարկելու համար ռազմական միջոցներ և Ասադին զրկի ավիացիա ու բալիստիկ հրթիռներ օգտագործելու հնարավորությունից, զորքեր փոխադրի ու մատակարարի նրանց»: