
Գրենական պիտույքների դեֆիցիտ՝ Ազգային ժողովում. մամուլ

««ՉԻ»-ն վերջին շրջանում ահազանգեր է ստանում Ազգային ժողովի մշտական հարցերի որոշ հանձնաժողովներից այն մասին, որ իրենք մեծ դժվարությամբ են կարողանում պահանջագրերով գրենական պիտույքներ և թուղթ ստանալ»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.
«ԱԺ գործերի կառավարիչ Համիկը՝ Համիկ Մկրտչյանը, ում Հովիկ Աբրահամյանն է բերել Ազգային ժողով, անընդհատ պատճառաբանում է, թե դեռ ապրանք չեն ստացել և ոչ մի անգամ անմիջապես չի բավարարում ներկայացրած հայտերը: Դիմողները ստիպված են լինում երկար սպասել»:
Շարունակությունը կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում: