Իսպանիայի ԱԳՆ-ը պատասխանել է Ադրբեջանի նոտային՝ կապված Մոնսերատ Կաբալիեի կողմից ԼՂՀ այցելելու հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի ԱԳՆ-ը պատասխանել է Ադրբեջանի նոտային՝ կապված իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի կողմից ԼՂՀ կատարած այցի հետ:

Իսպանիայի ԱԳՆ-ի պատասխանում նշված է, որ նմանատիպ այցերն իրականացվում են մասնավոր նախաձեռնությամբ և չեն փոխում տվյալ հարցում Իսպանիայի պաշտոնական դիրքորոշումը: Նամակում ընդգծվում է, որ Իսպանիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող միջազգային ջանքերին:

Նշվում է, որ Ադրբեջանը Իսպանիային բողոքի նոտա էր հղել հունիսի 5-ին: Բացի այդ, Ադրբեջանը իսպանացի հանրահայտ երգչուհուն հռչակել էր անցանկալի անձ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930