Ադրբեջանն անցանկալի անձ հռչակեց Մոնսերատ Կաբալիեին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանություններն աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին հայտարարել է անցանկալի անձ (persona non grata), ինչի պատճառը վերջինիս կողմից ԼՂՀ կատարած այցն է:

Այս մասին հայտարարել է Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը. «Մենք նոտա հղեցինք իսպանական կողմին՝ պարզաբանելով ողջ իրավիճակը և բացատրություն պահանջեցինք՝ կապված Ադրբեջանի օկուպացված տարածքներ Կաբալիեի այցի հետ:

Նոտայում նշված է, որ Կաբալիեն չի ստանա ադրբեջանական վիզաներ, քանի որ դառնում է անցանկալի անձ: Դեսպանատան աշխատակիցները դեռ մայիսին էին կապնվել երգչուհու մենեջերների հետ և իրազեկել էին երգչուհու կողմից Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավոր հետևանքների մասին»:

Տեսանյութեր

Լրահոս