Բաժիններ՝

Էրդողանը ցուցարարներին կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ցուցարարներին կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները:

Էրդողանի խոսքերով՝ բողոքի ակցիաների շարունակումն առաջին հերթին վնասում է պետությանն ու երկրի քաղաքացիներին: Էրդողանը վերստին հայտարարել է, որ կան արտաքին ուժեր, որոնք շահագրգռված են երկրում իրավիճակի անկայունացմամբ:

Էրդողանն իր համակիրներին կոչ է արել հունիսի 15-ին և 16-ին հանրահավաքներ կազմակերպել Ստամբուլում և Անկարայում:

Օրեր առաջ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել էր, որ բողոքի ակցիաները երկրին պատճառել են 70 միլիոն լիրայի (37 միլիոն դոլար) վնաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930