Բաժիններ՝

Ժողովրդական դեղատոմսեր այրվածքների դեմ

Այրվածքը բարձր ջերմաստիճանի, քիմիական նյութերի կամ իոնիզացնող ճառագայթման ազդեցության հետևանքով առաջացող հյուսվածքների վնասումն է: Կախված փափուկ հյուսվածքների ախտահարման խորությունից՝ տարբերում են այրվածքների հետևյալ աստիճանները.

1. Առաջին աստիճանի այրվածքի դեպքում առաջանում են մաշկի կարմրություն, այտուցվածություն և ցավոտություն, որոնք 2-3 օրից անհետանում են: Մաշկն այդպիսի տեսք է ունենում նաև արևահարության ժամանակ, որի դեպքում տուժածին պետք է տեղափոխել ստվերոտ տեղ, մաշկին քսել հանգստացնող քսուքներ:

2. Երկրորդ աստիճանի դեպքում կարմրած մաշկի վրա առաջանում են պարզ կամ պղտոր հեղուկ պարունակող տարբեր չափի բշտիկներ, որոնք ապաքինվում են 5-6 և ավելի օրից: Հնարավոր է արյունատար անոթների վնասվածք և հյուսվածքների ընդգծում:

3. Ի տարբերություն առաջին և երկրորդ աստիճանի այրվածքների՝ երրորդ աստիճանի այրվածքն ամենադաժանն է և երբեմն անհնար է լինում բուժել: Նման կարգի այրվածքը ոչնչացնում է մաշկը, արյունատար անոթները, նյարդերը և նույնիսկ ոսկորները: Նման կարգի այրվածքը կարող է հանգեցնել նաև մահվան:

Կարդացեք նաև

Առաջին և երկրորդ աստիճանի այրվածքների նախանշաններն են` կարմրած մաշկ, ուռչածություն, քոր, մաշկի կեղևահանում, այրող զգացում, տենդ, մաշկի մակերեսին մանուշակագույն գունավորում, ծարավ, մաշկը դառնում է չոր, թուլություն, մեզի բացակայություն:

Այրվածքի աստիճանը կարելի է որոշել միայն այրվածքի առաջացումից մի քանի ժամ անց կամ օր հետո: Բոլոր այրվածքներն էլ ուղեկցվում են սուր, այրող ցավով:

Ժողովրդական դեղատոմսեր այրվածքների համար

Սառը ջուր

Այրված մակերևույթը սառեցնելու լավագույն միջոցը մարմնի այրված մասը հոսող սառը ջրի տակ պահելն է կամ սառույցի տոպրակ դնելը: Այս գործընթացը պետք է տևի ամենաշատը 10 րոպե: Տուժածը պետք է նաև օրական խմի 8-10 բաժակ ջուր, մինչև այրված մասն ապաքինվի:

Մեղր

Ապացուցված է, որ երկրորդ աստիճանի այրվածքի դեպքում այրվածքին մեղր դնելը կանխում է հնարավոր ինֆեկցիաների առաջացումը: Բավական է ընդամենը մի քանի կաթիլ մեղր քսել այրված մասին:

Մրգեր և բանջարեղեն

Միրգը հարուստ է հակաօքսիդանտներով: Եթե ցանկանում եք արագ բուժել այրվածքները, ապա պետք է կանոնավորապես միրգ ուտել: Լոլիկը, բալը, հաղարջը հակաօքսիդանտների լավագույն աղբյուրն են: Բանջարեղեններից պղպեղը և դդմիկը նույնպես հակաօքսիդանտների հիանալի աղբյուր են:

Քրքում

Քնելուց առաջ խորհուրդ է տրվում կաթին ավելացնել քրքումի փոշի: Այս լուծույթը բուժում է ցավը և բորբոքային պրոցեսները:

Թեյի պարկիկներ

Թեյի պարկիկներն ընկղմեք ջրի մեջ և դրեք այրված մակերեսին: Սա օգնում է հեռացնելու տաքությունը և տանինի շնորհիվ հանգստացնում է մաշկը: Կարելի է նաև թեյը սառեցնել և բամբակի խծուծով քսել այրված մասին:

Վաղինակ

Վաղինակը հիանալի դեղամիջոց է այրվածքների դեպքում, այն վերականգնում է այրված մաշկը և սպիների մակերեսը կրճատում է: Այրված մասին կարելի է կանոնավորապես քսել վաղինակով թրջված բամբակի խծուծ:

Աղ և լոլիկ

Եթե կծու կերակրի հետևանքով բերանում այրող զգացում ունեք, ապա ողողեք բերանը ջրի մեջ լուծված քիչ քանակությամբ աղով: Այս պրոցեդուրան կրկնեք 2 ժամը մեկ: Կամ պարզապես լոլիկ կերեք:

Պապայա

Պապայան կարելի է կտրել և շերտով դնել այրված մակերեսին: Այն պարունակում է ֆերմենտ, որը հեռացնում է մահացած բջիջները: Պետք է պապայան ավելացնել ամբողջական բուժումը սկսելուց 3 օր հետո:

Նարդոսի ձեթ

Նարդոսի ձեթը նույնպես հայտնի է՝ որպես դեղամիջոց այրվածքների դեմ: Անհրաժեշտ է բամբակի խծուծը թրջել նարդոսի ձեթի մեջ և քսել այրված մակերեսին:

Կարտոֆիլ

Խաշած կարտոֆիլի կեղևը կարելի է դնել մաշկի այրված մակերեսին: Այս պրոցեդուրան նպաստում է մաշկի արագ ապաքինվելուն և պաշտպանում է բոլոր հնարավոր ինֆեկցիաներից:

Քացախ

Քացախը հանդես է գալիս որպես անտիսեպտիկ և կապող նյութ և պայքարում է ինֆեկցիաների դեմ: Քացախը պետք է լուծել ջրում և նոր միայն այս լուծույթի մեջ թրջած բամբակե խծուծը դնել մաշկի վնասված մակերեսին:

Հալվե

Հալվեի գելն ունի բուժիչ հատկություններ, ցավազրկող միջոց է և հանգստացնում և զովացնում է այրված մակերեսը: Անհրաժեշտ է օրական 2-3 անգամ հալվեի գելով թրջած բամբակի խծուծը դնել մաշկի մակերեսին:

Այրվածք ունեցող անձանց սննդակարգը պետք է հարուստ լինի հանքանյութերով և վիտամիններով: Որպեսզի հյուսվածքները վերականգնվեն, անհրաժեշտ է սննդակարգում ներառել նաև սպիտակուցներով հարուստ լոբազգիներ և կանաչ բանջարեղեն:

Նրանք, ովքեր ունեն երրորդ աստիճանի այրվածք, այրված մաշկի շուրջը պետք է մերսումներ կատարեն, որպեսզի բարելավվի արյան շրջանառությունը, սննդարար նյութերը և թթվածինը մատակարարվեն այրված մասին և հնարավոր լինի վերականգնել բջիջները և հյուսվածքները:

Զգուշացում

Սուրճը, թեյը, ծխախոտը և ալկոհոլը խորհուրդ չեն տրվում օգտագործել այրվածք ունեցող հիվանդներին, քանի որ դրանք հանդես են գալիս որպես գրգռիչներ: Կարմիր միսը, պաստան, հացը, պոնչիկը և  տապակած կարտոֆիլը նույնպես պետք է բացառել սննդակարգից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս