Թուրքիայում ձերբակալվել են օտարազգիներ՝ կապված բողոքի ակցիաների հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է 6 օտարազգու, որոնք մասնակցել են ոստիկանության հետ բախումներին:

Նշվում է, որ այդ անձինք Թուրքիա են ժամանել դիվանագիտական անձնագրերով՝ նպատակ հետապնդելով ցուցարարներին դրդել ագրեսիվ քայլերի: Ձերբակալվածներից 4-ին կալանավորել են: Նրանք Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Հունաստանի քաղաքացիներ են:

Համարվում է, որ նրանք կամավորներ են և ոչ թե օտար գործակալներ: Ձերբակալման վայրերում անցկացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 8 կենցաղային գազի բալոն, որոնց վրա տեղադված են եղել ինքնաշեն պայթուցիկ նյութեր՝ պատրաստված հրավառություններից:

Իշխանությունները կասկածում են, որ ձերբակալվածները ցանկացել են դրանք պայթեցնել ամբոխի մեջ՝ ցուցարարների շրջանում քաոսային իրավիճակ և ագրեսիա առաջացնելու համար:

Թուրքական Zaman թերթն իր հերթին հայտնել է, որ ոստիկանությունն Անկարայում ձերբակալել է 15 օտարազգի քաղաքացու, որոնցից 5-ն իրանցիներ են: Նրանցից առգրավվել են լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև բջջային հեռախոսի sim քարտեր: Նմանատիպ իրադարձություններ գրանցվել են նաև Թուրքիայի այլ քաղաքներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930