
ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է վերացնել սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը

ԱԺ ԲՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն առաջարկում է ՀՀ սահմանին ԱԱՀ-ն գանձումը վերացնել: Այսօր Ազգային ժողովում 2012 թ. բյուջեի կատարողականի քնարկումների ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը տեսակետ հայտնեց, որ այդ կարգը վերացնելու հարցը պետք է բավականին լուրջ քննարկել, որպեսզի տնտեսվարողը չտուժի, թեկուզ ժամանակավորապես:
«Ընդհանրապես ԱԱՀ-ն սահմանին հանելու խնդրի համար կան տարբերակներ, խնդիրը շատ էական է, պետք է քննարկենք: Եթե դա հումքն է, որ ներկրվում է արտադրելու և հետո արտահանելու համար, դա արդեն ունենք՝ ժամանակավոր ներմուծման ռեժիմն է»,- ասաց Վ.Ավանեսյանը:
Նա նշեց, որ պետք է ցուցակ լինի, թե որ ապրանքները որ դեպքերում կարող են չհարկվել: