ԱՄՆ-ն Էրդողանին փոխարինո՞ղ է պատրաստում

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վերջին իրադարձությունները թևակոխել են նոր փուլ. հարթակը տրամադրվել է քաղաքական գործիչներին: Հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որին հանգիստ կարելի է անվանել ընդդիմադիր շարժման առաջնորդ, նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո հանդես է եկել դիվանագիտական առումով շատ քիչ նշանակություն ունեցող հայտարարությամբ.

«Ես պետության ղեկավարին առաջարկեցի օգտվել իր սահմանադրական լիազորություններից»: Դրանից շատ չանցած տեղի ունեցավ տեղեկատվական առաջին արտահոսքը. «Քըլըչդարօղլուն նախագահին ուղիղ հայտարարել է, որ Էրդողանի բացակայության դեպքում կարող է լիովին կատարել վարչապետի գործառույթները»:

Այլ դեպքում սա չէր ունենա այդքան մեծ նշանակություն, որքան որ «Թաքսիմի» դեպքերից հետո է: Դա մասնավորապես վերաբերում է դրանց ժամանակ նախագահի ու վարչապետի հեռակա բանավեճին. Գյուլը դժգոհություն էր հայտնել ոստիկանների գործողությունների կապակցությամբ:

«Կրակի վրա յուղ լցրեց» ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին, ով հայտարարեց, որ Թուրքիայի բազմադարյա պատմության մեջ դժվար կլինի գտնել Էրդողանի նման կոպիտ և անամոթ ղեկավար:

Ամեն դեպքում քաղաքական սենսացիան երիտասարդ և գեղեցիկ, անգլերենին կատարյալ տիրապետող Մեհմեթ Ալի Բորանի ի հայտ գալն է, ով «Թաքսիմում» կազմակերպել է բողոքական շարժում:

Ամերիկացիները կարող են արագ և աննկատ մանևրել քաղաքական առաջնորդներով: Շատ դիտորդների կարծիքով՝ Էրդողանը պարզապես վերցրել է «թայմ-աութ»՝ հեռանալով երկրից:

Չի բացառվում, որ նրա բացակայության ժամանակ Մեհմեթ Ալի Բորանը CNN-ի հեռուստաստուդիայից թռիչք կգործի դեպի մեծ քաղաքականություն: Դա հենց այն է, ինչը չի բավականացնում թուրքական հեղափոխությանը՝ համաձայն նրա գերժամանակակից տեխնոլոգիաների:

Տեսանյութեր

Լրահոս