
Չինաստանում թռչնամսի վերամշակման գործարանում բռնկված հրդեհից զոհվել է առնվազն 112 մարդ (տեսանյութ)

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ուժեղ հրդեհ է բռնկվել Չինաստանի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող թռչնամսի վերամշակման գործարանում:
Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 112 մարդ, վիրավորների թիվը մնում է անհայտ: Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով այսօր առավոտյան ժամը 06.00-ին, Ցզիլին նահանգի Դեխուեյ շրջանում, ուր այրվել է Jilin Baoyuanfeng Poultry ընկերությանը պատկանող գործարանը:
Միջադեպի ժամանակ գործարանում է գտնվել ավելի քան 300 մարդ, որոնցից մոտ 100-ը կարողացել է ինքնուրույն դուրս գալ շենքից: Միևնույն ժամանակ շատերն էլ մնացել են շենքրի ներսում, քանի որ նրա դարպասները հրդեհի բռնկման ժամանակ փակ են եղել: Բացի այդ, մարդկանց տարհանմանը խանգարել են գործարանի ներքին բարդ կառուցվածքն ու նեղ անցումները: