
Ֆեյսբուքահայերն՝ ընդդեմ Սուրեն Խաչատրյանի

Նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտակայքում տեղի ունեցած կրակոցներից հետո քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջ են դրել ազատել մարզպետին պաշտոնից կամ ենթարկել նրան պատասխանատվության օրենքի համաձայն: Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված «Պահանջում ենք Լիսկային ազատել մարզպետի պաշտոնից և պատասխանատվության ենթարկել» նախաձեռնությանը մեկ ժամվա ընթացքում արդեն մոտ 800 օգտատեր է միացել` այդ թվում ակտիվիստներ, քաղաքական գործիչներ: Նախաձեռնության հեղինակը խմբում հայտարարել է. «Լիսկան իր մյուս հանցագործ կուսակիցների ու իշխանության շակալների հետ միասին վաղուց թալանում է մեր պետությունը, ստեղծում ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտ, պետության հիմքը քայքայող ընտրակեղծարարությամբ զբաղվում: Երեկվա ցավալի դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ռեժիմի այս հենասյուներից մեկը, երկար տարիներ մնալով անպատիժ, որ ոչ միայն ՀՀ քաղաքացիների կյանքին է սպառնալիք այլ պետության անվտագությանը (արոտավայրերի հարցը, Ռուսաստանի հետ համատեղ ռուսական դպրոց բացելու հարցը, որոնք բարեբախտաբար կանխվեցին ): Ուստի ՀՀ քաղաքացիներս պահանջում ենք Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) ազատել մարզպետի պաշտոնից և քրեական գործ հարուցել…»: