Բաժիններ՝

Տեղաբաշխվել են 500 միլիոն դրամ ծավալով պարտատոմսեր

Հունիսի 3-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52026141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 570 մլն 800 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 550 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 20 մլն 800 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 456 921 676 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3243 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4664 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս