Բաժիններ՝

Եղանակը Հայաստանում՝ առաջիկա 5 օրերին

Հունիսի 3-ին, 7-ին, 8-ին` երեկոյան ժամերին հատկապես Շիրակի, Լոռիի և Տավուշի մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ:

Հունիսի 4-6-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 7-ին, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

 

Երևանում`
Հունիսի 4-6-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 7-ին, 8-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Երևան քաղաքի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 35.20C (1966թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 6.80C (1896թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 20.00C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս