
Սաուդյան Արաբիան կարող է իր դեսպանին հետ կանչել Ռուսաստանից

Արաբական al-Quds al-Arabi պարբերականի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան կարող է իր դեսպանին հետ կանչել Ռուսաստանից:
Դրա պատճառն այն է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին և հայտարարել է, որ նրան հատկացնելու է ժամանակակից զենք և առաջին հերթին C-300 զենիթա-հրթիռային համալիրներ:
Սաուդյան Արաբիայի արքայազն Թալալ բին Աբդուլազիզը պահանջել է, որ Արաբական պետությունների լիգայի անդամ բոլոր երկրները որպես բողոքի նշան իրենց դեսպաններին հետ կանչել Ռուսաստանից: