Ինչո՞վ է օգտակար խաղողը
Խաղողն իր յուրահատուկ օգտակար հատկություններով բուժում է փորկապությունը, հոգնածությունը, մարսողական, երիկամային խնդիրները, մակուլադեգեներացիան և կանխում է կատարակտը: Խաղողը հարուստ է վիտամիններ A-ով, C-ով, B6-ով և պարունակում է ֆոլիաթթու: Հիշեցնենք, որ խաղողը մի շարք հանքանյութերի՝ կալիումի, կալցիումի, երկաթի, ֆոսֆորի, մագնեզիումի և սելենի աղբյուր է:
Խաղողը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք հզոր հակաօքսիդանտներ են: Այս հակաօքսիդանտները դանդաղեցնում են ծերացման պրոցեսները և կրճատում են ազատ ռադիկալների վնասները:
Խաղողի օգտակար հատկությունները
Ասթմա
Շնորհիվ իր թերապևտիկ արժեքի՝ խաղողը կարող է բուժել նաև ասթման: Ի հավելումն դրա՝ խաղողի ասիմիլյացիոն ուժը նույնպես բարձր է: Այն ավելացնում է թոքերում առկա խոնավությունը:
Սրտի հիվանդություններ
Խաղողը բարձրացնում է արյան մեջ ազոտի օքսիդի մակարդակը, որը կանխում է արյունատար անոթների խցանումը և սրտի ինֆարկտի հավանականությունը: Ի հավելումն սրա՝ խաղողի մեջ առկա հակաօքսիդանտները կանխում են LDL խոլեստերինի օքսիդացումը, որն արգելափակում է արյան անոթները:
Միգրեն
Հասած խաղողի հյութը հիանալի ժողովրդական հայտնի միջոց է՝ միգրենը բուժելու համար: Պետք է առավոտյան սոված փորին խմել խաղողի հյութ՝ առանց ջուր ավելացնելու հյութին:
Փորկապություն
Խաղողը հիանալի դեղամիջոց է փորկապության դեմ: Այն համարվում է լուծողական սննդամթերք, քանի որ պարունակում է օրգանական թթու, շաքար և ցելյուլոզ: Խաղողը նաև թեթևացնում է քրոնիկ փորկապությունը՝ բարձրացնելով ստամոքսի և աղիների տոնուսը:
Մարսողական խնդիրներ
Խաղողը մեծ դեր է խաղում մարսողական խանգարումները վերացնելու գործում: Խաղողը հեռացնում է տաքությունը, բուժում ստամոքսի բորբոքումը և խանգարումը: Այս հիասքանչ միրգը համարվում է թեթև սննդամթերք:
Հոգնածություն
Բաց գույնի խաղողի հյութը բարձրացնում է օրգանիզմում երկաթի մակարդակը և կանխում հոգնածությունը: Իսկ մուգ խաղողը նվազեցնում է օրգանիզմի երկաթի մակարդակը: Խաղողի հյութը կապահովի Ձեզ էներգիայով: Խաղողի հակաօքսիդանտները բարձրացնում են իմունային համակարգը:
Երիկամային խնդիրներ
Խաղողը նվազեցնում է միզաթթվի թթվայնությունը, հեռացնում է երիկամային համակարգի թթուները և կարգավորում երիկամների գործունեությունը:
Մակուլադեգեներացիա
Խաղողը կանխում է տարիքի հետ առաջացող վատ տեսողությունը և մակուլադեգեներացիան: Օրվա ընթացքում 3 ողկույզ խաղող ուտելով՝ կարող ենք կրճատել մակուլադեգեներացիա ձեռք բերելու հավանականությունը 36 %-ով:
Կանխում է կատարակտը
Խաղողի մեջ առկա ֆլավոնոիդները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք կանխում են ազատ ռադիկալների գործունեության հետևանքով առաջացող կատարակտը: Հիշեցնենք, որ ազատ ռադիկալների գործունեությունից են առաջանում սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և տարիքային հիվանդությունները:
Արյան խոլեստերին
Խաղողը պարունակում է մի տարր, որը կոչվում է պտերոստիլբեն (pterostilbene): Այն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Խաղողի կեղևի մեջ առկա սապոնինները կանխում են խոլեստերինի ներծծումը, քանի որ դրանք միաձուլվում են նրա հետ:
Հակաբակտերիալ հատկություններ
Կարմիր խաղողն ունի հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններ և կարող է պաշտպանել մեր օրգանիզմը ինֆեկցիաներից: Կարմիր խաղողը կանխում է հերպեսը և պոլիոմիելիտի վիրուսը:
Հակաքաղցկեղային հատկություններ
Խաղողն ունի հակաքաղցկեղային հատկություններ: Այն արդյունավետ դեղամիջոց է համարվում բուժելու կրծքի և հաստ աղիի քաղցկեղները: Խաղողի հյութը ոչ միայն կանխում է քաղցկեղը, այլև՝ քաղցկեղի բջիջների աճը և զարգացումը: Խաղողի մեջ առկա պիգմենտները բարձրացնում են ամբողջ օրգանիզմի դիմադրողականությունը:
Չորացած խաղողը՝ չամիչը, նույնպես հայտնի է իր բուժիչ հատկություններով: Այն կարգավորում է այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝ փորկապությունը, անեմիան, տենդը, սեռական թուլությունը, օգնում է, որպեսզի մարմնի քաշն ավելանա և տեսողությունը լավանա:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ