Նախագահական ընտրությունների օրն իրանցիները հերթական հարվածը կհասցնեն ԱՄՆ-ին. Ալի Խամենեի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի չինովնիկները վերստին անհաջողություն են կրում՝ առաջիկա նախագահական ընտրություններում Իրանի ժողովրդի կամարտահայտմանը խոչընդոտելուն ուղղված իրենց ջանքերում:

Այս մասին այսօր Թեհրանում՝ Իմամ Հուսեյնի անվան համալսարանում, հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենին: Խամենեիի խոսքերով՝ իրանցիներն ԱՄՆ-ի իշխանություններին կհասցնեն հերթական հարվածը՝ ընտրությունների օրը ցույց տալով բարձր մասնակցություն:

Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 14-ին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի նախագահական ընտրությունները չեն կարող արտացոլել այդ երկրի ժողովրդի իրական ընտրությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031