Բաժիններ՝

Երկաթգծի կայարանից փորձել են գողանալ պղնձյա հաղորդալարեր

Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել գողության փորձի մի գործ, համաձայն որի` 19-ամյա Էդգար Թարվերդյանը և  33-ամյա Արթուր Վարդանյանը երկաթգծի Արտաշատ կայարանից փորձել են գողանալ  պղնձյա հաղորդալարեր: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրանքի` Էդգար Թարվերդյանը և Արթուր Վարդանյանը նախնական համաձայնությամբ 2013թ. փետրվարի 20-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, գնացել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի Արտաշատ կայարան, որտեղ կտրելով` ռելսի վրայից փորձել են գողանալ զգալի չափի` 14000 դրամ արժողության էլեկտրական հաղորդիչից երկաթգծի ռելսին միացող պղնձյա հաղորդալարերը:

Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել, քանի որ հենց դեպքի վայրում բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Է. Թարվերդյանը և Ա. Վարդանյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031