Բարաք Օբաման շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ կապված Հանրապետության օրվա հետ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված Հանրապետության օրվա հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը.
«Շնորհավորում եմ Ձեզ և ադրբեջանական ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանը՝ որպես մուսուլմանական աշխարհի առաջին ժողովրդավարական ու աշխարհիկ հանրապետություն, օրինակ դարձավ միջազգային հանրության համար:
Մենք նույնպես միանում ենք Ադրբեջանի համար այդ նշանակալից ժամկետին առնչվող շնորհավորանքներին»: Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև առկա է ամուր գործընկերություն, ինչը մասնավորապես վերաբերում է էներգետիկայի ու տարածաշրջանային անվտանգության ոլորտներին.
«ԱՄՆ-ը նաև հավատարիմ է ժողովրդավարական բարգավաճող հասարակություն կառուցելու և Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Ադրբեջանի ջանքերին աջակցելուն: Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանում մեր կոլեկտիվ ջանքերում Ադրբեջանի ներդրումը»: