Սերգեյ Շոյգուն դռնփակ հանդիպում է ունեցել Սաֆար Աբիևի հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիևի ու Սերգեյ Շոյգուի երկկողմ հանդիպումը:

Հանդիպումը տևել է 20 րոպե: Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական ոլորտում Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները: Հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Անատոլի Անտոնովն ու Ռամիզ Նաջաֆովը:

Աբիևը Մոսկվայում մասնակցում է «Եվրոպական անվտանգության ռազմական ու քաղաքական ասպեկտներտը» թեմայով միջազգային կոնֆերանսին: Պլանավորված է, որ Աբիևը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունենալու ԱՊՀ անդամ այլ երկրների պաշտպանության նախարարների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031