«Իմեդի» հեռուստաալիքի ղեկավարին ձերբակալել են Բաքվի օդանավակայանում՝ ԼՂՀ կատարած այցելության համար. աղբյուր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական «Իմեդի» հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Ախվլեդիանիին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան:

Նրան ձերբակալել են Բաքվի օդանավակայանում՝ Թբիլիսիից ժամանելիս: Դրա պատճառը եղել է այն, որ Ախվլեդիանիի անձնագրում նշված է եղել ԼՂՀ կատարած այցելության մասին: Այս մասին հայտնել են Facebook-յան աղբյուրները:

Այս տեղեկատվության հաստատման համար գործակալությանը չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ո՛չ վրացական դեսպանատնից, ո՛չ էլ Սահմանային ծառայությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031