
Սիրիացի ապստամբները Facebook-ի ղեկավարությանը մեղադրել են իրենց էջերն արգելափակելու մեջ

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Facebook-ի վարչակազմը Սիրիայում արգելափակել է տեղի ընդդիմության էջերը: Այս մասին հայտարարել է սիրիացի ապստամբների ներկայացուցիչ Ֆիրաս Տլասը, ով ժամանակին հանդիսացել է Սիրիայի հանրապետական գվարդիայի գեներալ:
Վերջինիս խոսքերով՝ ընդդիմադիր առաջնորդների Facebook-յան էջերը վերածվել են հանրահայտ ֆորումների, որոնցում գործող վարչակարգի կողմնակիցներն ու հակառակորդները քննարկում են երկրում տիրող իրավիճակը: Տլասը վստահ է, որ էջերի արգելափակման հետևում կանգնած է սոցցանցի ղեկավարությունը: