
Սաֆար Աբիևն այսօր Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Սաֆար Աբիևի երկկողմ հանդիպումը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են ռազմական ոլորտում Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները: Ակնկալվում է նաև, որ Սաֆար Աբիևը երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հետ:
Սաֆար Աբիևը Մոսկվա է մեկնել երեկ՝ մասնակցելու համար «Եվրոպական անվտանգության ռազմական ու քաղաքական ասպեկտները» թեմայով միջազգային կոնֆերանսին, որին մասնակցում է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: