Բաժիններ՝

Օկլահոմայի պտտահողմի պատճառած վնասը կարող է կազմել 2 միլիարդ դոլար

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 20-ին Օկլահոմայի նահանգում գրանցված ուժգին պտտահողմի պատճառած վնասը կարող է կազմել մոտ 2 միլիարդ դոլար: Այսպիսին են իշխանությունների նախնական հաշվարկները:

Իշխանությունների տվյալներով՝ պտտահողմի հետևանքով ավերվել կամ մասնակի վնասվել է մինչև 13.000 շինություն, պտտահողմն այս կամ այն չափով առնչվել է 33.000 մարդկանց:

Վերջին հաշվարկներով՝ պտտահողմի հետևանքով զոհվել է 24 մարդ, որոնցից 10-ը երեխաներ են: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել մոտ 350 մարդ: Ներկա դրությամբ անհայտ է մնում ևս 6 մարդու ճակատագիր:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ լրագրողներն Օկլահոմայի պտտահողմը համեմատել են Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս