
Օկլահոմայի պտտահողմն իր կործանիչ ուժով 8 անգամ գերազանցել է Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբը (տեսանյութեր)

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 19-ին ԱՄՆ Օկլահոմա նահանգում գրանցված պտտահողմն իր կործանիչ ուժով գերազանցել է 1945 թվականին Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա նետված ատոմային ռումբին:
Նշվում է, որ Օկլահոմայի Մուր քաղաքը հողին հավասարեցրած պտտահողմն առնվազն 8 անգամ գերազանցել է Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբին: Այս մասին գործակալությանը հայտնել է 5 առանձին օդերևութաբան:
Պտտահողմին վերագրվել է Ֆուջիտի սանդղակով առավելագույն՝ F-5 մակարդակ: Մուր քաղաքի շրջանում քամու արագությունը հասել է 337 կմ/ժամի, ինչը համապատասխանում է առավելագույն մակարդակին:
Պտտահողմի լայնությունը կազմել է մոտ 2 կիլոմետր: Նա գետնի վրա գտնվել է մոտ 45 րոպե և իր հետևից թողել է 27 կիլոմետր երկարությամբ ավերված գոտի: Պտտահողմի հետևանքով տարբեր տվյալներով՝ զոհվել է 51-91 մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 237 մարդ: