ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կհանդիպեն Իլհամ Ալիևի հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Յան Կելին (ԱՄՆ) գտնվում են Ադրբեջանում: Այսօր նրանք հանդիպելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչից հետո մեկնելու են Երևան, ուր և հանդիպելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Երկու նախագահների հետ իրենց հանդիպումներում համանախագահները քննարկելու են Կրակովում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքները, ինչպես նաև նախագահներին առաջարկելու են հունիսին անցկացնել իրենց հերթական հանդիպումը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031