Բաժիններ՝

Օֆշորային գոտիներում թաքցվում է 18.5 տրիլիոն դոլար. Oxfam

Ֆիզիկական անձինք աշխարհի տարբեր ծայրերից օֆշորային գոտիներում թաքցնում են առնվազն 18.5 տրիլիոն դոլարի եկամուտներ։ Այս մասին նշում է Oxfam բարեգործական կազմակերպությունը՝ հիմնվելով իր սեփական հաշվարկների վրա։

Այդ միջոցների երկու երրորդ մասը տեղակայված են եվրոպական տարբեր օֆշորներում, իսկ մեկ երրորդը՝ Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներում։

Օֆշորների միջոցով հարկերից խուսափողները, Oxfam-ի հաշվարկներով, իրենց երկրների բյուջեներին հասցրել են մոտ 156 միլիարդ դոլարի վնա։

Հարկերից թաքցվող միջոցների գնահատման համար կազմակերպությունը օգտագործել է Credit Suisse Global Wealth Databook-ի տվյալները, որտեղ նշվում է, որ համաշխարհային կարողությունը՝ առանց անշարժ գույքը հաշվի առնելու, կազմում է 94.7 տրիլիոն դոլար։

Oxfam-ում հաշվարկել են, որ ֆիզիկական անձինք օֆշորներում պահում են իրենց միջոցների 19.5%-ը։

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ օֆշորային գոիտներում մի քանի միլիարդ դոլարի միջոցներ ունեն նաև Հայաստանի որոշ քաղաքացիներ։

Ֆիզիկական անձինք աշխարհի տարբեր ծայրերից օֆշորային գոտիներում թաքցնում են առնվազն 18.5 տրիլիոն դոլարի եկամուտներ։ Այս մասին նշում է Oxfam բարեգործական կազմակերպությունը՝ հիմնվելով իր սեփական հաշվարկների վրա։

Այդ միջոցների երկու երրորդ մասը տեղակայված են եվրոպական տարբեր օֆշորներում, իսկ մեկ երրորդը՝ Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներում։

Օֆշորների միջոցով հարկերից խուսափողները, Oxfam-ի հաշվարկներով, իրենց երկրների բյուջեներին հասցրել են մոտ 156 միլիարդ դոլարի վնա։

Հարկերից թաքցվող միջոցների գնահատման համար կազմակերպությունը օգտագործել է Credit Suisse Global Wealth Databook-ի տվյալները, որտեղ նշվում է, որ համաշխարհային կարողությունը՝ առանց անշարժ գույքը հաշվի առնելու, կազմում է 94.7 տրիլիոն դոլար։

Oxfam-ում հաշվարկել են, որ ֆիզիկական անձինք օֆշորներում պահում են իրենց միջոցների 19.5%-ը։

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ օֆշորային գոտիներում մի քանի միլիարդ դոլարի միջոցներ ունեն նաև Հայաստանի որոշ քաղաքացիներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս