Բաժիններ՝

Սենսացիոն խոստովանություն՝ Արմեն Մովսիսյանի կողմից

ՀՀ էներգիտակայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում վաճառել Որոտանի ՀԷԿ-երի համալիրը` վերջնական սպառողի համար գազի սակագնի սուբսիդավորման նպատակով: Լրագրողների հարցին, թե այդ դեպքում կառավարությունն ինչ միջոցներով է սուբսիդավորելու ռուսական գազի 30%-ը, նախարարը պատասխանել է, որ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են:  Իսկ Ազգային ժողովում պատասխանելով գազի գնի սուբսիդավորման վերաբերյալ պատգամավորների հարցերին, Արմեն Մովսիսյանը հայտարարել է. «Կառավարության գլխավոր խնդիրն է, որ հնարավորինս մեղմացնի գազի գնի ազդեցությունը Հայաստանի սպառողների վրա: Եվ կառավարությունը որոշել է սուբսիդավորել գազի գնի 30 տոկոսը սահմանի վրա: Ի՞նչ միջոցներով, ո՞ւմ կողմից, բանակցությունները դեռ ռուսական կողմի հետ շարունակվում են»: Թվում է՝ նախարարն ասել է նույն բանը, ինչ լրագրողների հետ զրույցում: Միայն մի «աննշան» տարբերությամբ՝ նա ավելացրել է «ռուսական կողմի հետ՚ արտահայտությունը: Այսինքն՝ կառավարությունը սուբսիդավորման աղբյուրների հարցը քննարկում է ոչ թե երկրի ներսում, այլ Ռուսաստանի հետ: Կամ՝ կառավարությունը ռուսական կողմի հետ քննարկում է ոչ միայն գազի գնի, այլ սուբսիդավորվման աղբյուրների հարցը: Իսկ դա նշանակում է, որ ռուսական կողմը որոշակի մասնակցություն է ունենալու սուբսիդավորման գործում: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանը կրկին ստիպված է լինելու ինչ-որ բան հանձնել Ռուսաստանին և այժմ բանակցում է «ինչ հանձնելու» շուրջ: Հետաքրքիր է՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը «բանակցային սեղանին» դրվա՞ծ է, թե ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս