Բաժիններ՝

Լևոն Արոնյանը միավորը կիսեց Պյոտր Սվիդլերի հետ. Ստավանգեր

Նորվեգական Ստավանգերում ընթացող շախմատային գերմրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ռուս Պյոտր Սվիդլերի հետ և այժմ իր ակտիվում ունի 2 միավոր:

Տուրի մյուս պարտիաները՝ Վիշավանաթհան Անանդ (Հնդկաստան) – Վեսելին Թոփալով (Բուլղարիա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) – Ջոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա) և Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Հաո Վանգ (Չինաստան) ընթացքի մեջ են:

Հիշեցնենք, որ երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Սերգեյ Կարյսկինն էր (2 մ.), Լևոն Արոնյանը 1.5 միավորով երկրորդն էր:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս