Բաժիններ՝

« Մարգար Սեդրակյանը ստիպեց աշխարհին խոստովանել, որ կոնյակը խոսում է հայերեն». Բորիս Պաստեռնակ

Մարգար Սեդրակյանը (1907-1973թթ.), կոնյակագործ է, դեգուստատոր, Հայաստանում և Խորհրդային Միությունում  սպիրտային խմիչքների արտադրության նոր, յուրօրինակ տեխնոլոգիաների հիմնադիրը: Նրա բաղադրատոմսը ստիպեց աշխարհին հաստատել, որ հայկական կոնյակը ֆրանսիականին արժան մրցակից է:

Երբեք մի ուշացեք ճաշից,

Ծխեք հավայան սիգար

Եվ խմեք միայն հայկական կոնյակ:

                             Ուիլյամ Չերչիլ

Մարգար Սեդրակովիչ Սեդրակյանը, շնորհիվ իր յուրօրինակ բաղադրատոմսի՝ նվաճեց ոչ միայն Սովետական Միությունը, այլև ԽՍՀՄ սահմաններից դուրս գտնվող երկրները: Բորիս Պաստեռնակը գրել էր, որ Մարգար Սեդրակյանը ստիպեց աշխարհին խոստովանել, որ կոնյակը խոսում է հայերեն:

history9

Իր առաջին կոնյակը Մարգար Սեդրակյանը ստեղծեց 28 տարեկանում, և հենց այդ ժամանակ էլ նրա ստեղծած կոնյակը դառնում է առաջին բարձրորակ կոնյակն ամբողջ ԽՍՀՄ-ում: Նա հպարտանում էր իր հայրենիքով, իր ազգով, հին մշակույթով և այդ պատճառով ցանկանում էր կոնյակն անվանել «Հայաստան»: Սակայն այդ ժամանակ 1937 թվականն էր, մասսայական պատիժների, գնդակահարությունների, աքսորների ժամանակաշրջանը: Հայ մեծ բանաստեղծ և գրող Ավետիք Իսահակյանը, ունենալով կյանքի մեծ փորձ, Սեդրակյանին խորհուրդ տվեց չշտապել կոնյակը «Հայաստան» կոչել: Ըստ նրա` նման քայլը կարող էր դիտվել՝ որպես ազգայնամոլության ակտ, ինչը պատժվում էր օրենքի ամբողջ խստությամբ:

history14

– Տղաս, մի շտապիր, դու դեռ կհասցնես քո երազանքն իրականացնել: Չէ՞ որ տեսնում ես, թե ինչ ժամանակներ են, հայտնի չէ, թե վաղն ինչ կպատահի: Չեզոք անուն ընտրիր կոնյակի համար: Այդ չեզոք անունը քեզ կփրկի, այ կտեսնես,- ասում է Ավետիք Իսահակյանը:

– Իսկ ինչպե ՞ս այն անվանեմ:

– Անվանիր այն «Հոբելյանական»: Այս անունը չեզոք է և սովետական իշխանության համար՝ հարմար:

Ահա այդպես պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց հայկական տեսակավոր կոնյակը: Սեդրակյանը նման քայլով ամրացրեց իր դիրքը ինչպես՝ գործարանում, այնպես էլ՝ սովետական իշխանությունների մոտ, իսկ 1940թ., ինչպես Ավետիք Իսահակյանն էր ասել, նա արդեն ստեղծում է իր «Հայաստան» կոնյակը:

OLYMPUS DIGITAL CAMERA

«Տոնական» կոնյակի ստեղծմանը նպաստել է Ա. Ի. Միկոյանը, ով Սեդրակյանի լավագույն ընկերներից մեկն էր: Շուրջ 3 տարի «Տոնական» կոնյակը հանդես էր գալիս ուրիշ անվամբ: «Տոնական» կոնյակը շատ նուրբ և համեղ կոնյակ էր, այդ պատճառով էլ այն թողարկում էին «դեսերտային» անվանմամբ: Մի անգամ, երբ Միկոյանը հերթական անգամ Հայաստան էր այցելել, Սեդրակյանը նրան ցույց է տալիս իր ստեղծած կոնյակը:  Միկոյանը շատ է զարմանում խմիչքի անունից:

– Մարգար Սեդրակովիչ, մի՞թե չես զգում, թե ինչ համեղ է կոնյակը: Իսկ ինչո՞ւ է այն կոչվում «դեսերտային»:

– Այն պետք է խմել ոչ թե ճաշի ընթացքում, այլ ճաշից հետո, ինչպես կնոջը,- պատասխանում է Սեդրակյանը:

– Համամիտ եմ, բայց կինը նաև տոն է,- պատասխանում է Միկոյանը:

– Ճիշտ ես, Անաստաս Իվանովիչ, այսօրվանից կոնյակի անունի կլինի «Տոնական»:

Միկոյանը  վարպետ Մարգարին համարում էր մի մարդ, ով կարողացավ խաբել Ստալինին: Պատերազմի ընթացքում բոլոր գործարանները, որոնք ԽՍՀՄ-ի տարածքում արտադրում էին սպիրտային խմիչքներ, համարվում էին զինվորական, քանի որ զինվորներին սպիրտ էին հատկացնում (զինվորի բաժին): Սպաների համար հատկացնում էին կոնյակի սպիրտ: «Ազգերի առաջնորդը» հրաման էր արձակել, որ սպիրտը պետք է ուղարկեին, իսկ պատրաստի կոնյակները՝ պահեին գործարանում: Հրամանի հաստատումից հետո Սեդրակյանը թռչում է Մոսկվա:

Կենտրոնական դեգուստացիոն հանձնաժողովում, որի անդամներից մեկը նաև Սեդրակյանն էր, աշխատում էր Սնեգովսկայան, ում հետ Սեդրակյանը ջերմ հարաբերությունների մեջ էր: Նրա միջոցով քրեական գործի հարուցման վտանգի ենթարկվելով՝ նա հետին թվով (մարտ, 1941թ.) տպագրում է մոտ 1000 պիտակ: Սեդրակյանը նրա հետ միասին համոզում է բոլորին, որ վաճառքի է հանվել «Արտաշատ» կոնյակը՝ «Արտաշատ» անվանմամբ, իսկ  АрмССР-ը պահել է իր սպիրտի պաշարները:

Margar2

Բոլոր հիշում են այն ժամանակները, երբ հայկական կոնյակը սեղանի պարտադիր ատրիբուտներից մեկն էր: Ինչո՞ւ էր այդպես: Հայտնի է, որ բացի АрмССР-ից, կոնյակ արտադրում էին նաև մյուս 6 հանրապետությունները, սակայն բոլոր հանրապետությունները` բացի Հայաստանից, սպիրտի բոլոր պաշարներն ուղարկել էին Կարմիր Բանակ: Շնորհիվ Սեդրակյանի ռիսկային քայլի` հայկական կոնյակի գործարանը պատերազմից հետո պահպանել էր կոնյակի սպիրտի բոլոր պաշարները և բավականին արագ նվաճում է Սովետական Միության շուկան: Ինչ վերաբերում է «Արտաշատ» կոնյակին, ապա այդպիսի կոնյակ մենք չենք ունեցել, այն վաճառքի էր հանվել մեկ օրինակով:

history23

Սակայն կոնյակի ստեղծման ամենահետաքրքիր պամությունն առնչվում է «Դվին» կոնյակի հետ, որը պաշտում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը: Ասում են, երբ զառամյալ Չերչիլին հարցրել են, թե ինչո՞ւմ է նրա երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանել է. «Երբեք մի ուշացեք ճաշից, ծխեք հավայան սիգարներ և խմեք հայկական կոնյակ»:

Ամեն ինչ սկսվեց 1937թ., երբ պապանցիները պատրաստվում էին դեպի Հյուսիսային Բևեռ արշավի: Յուրաքանչյուր պետություն ինչ-որ բան էր նվիրել արշավի անդամներին: Բելառուսցիները նվիրել էին տաք հագուստ, ուկրաինացիները` սալ, իսկ հայերը` կոնյակ: «Правда» թերթում կա մի հոդված, որտեղ հրապարակվել է պապանցիների նամակը և նրանց նկարները, որտեղ բոլորը միասին բռնել էին մեկ տակառ կոնյակ: Նամակի մեջ գրել էին, որ այնքան ցուրտ էր դրսում, նույնիսկ 42%-անոց կոնյակը նրանց չի տաքացնում: Եվ հենց այդ ժամանակ հարց է առաջանում, թե արդյոք հնարավոր կլինի՞ պատրաստել կոնյակ, որն ավելի թունդ կլինի: 1937թ.-ից սկսվում են արտադրվել ավելի թունդ կոնյակներ: Փնտրտուքները Սեդրակյանին հանգեցնում են նրան, որ նա ստեղծում է 50%-ոց  հիասքանչ տտիպ կոնյակ, որն անվանում է «Դվին»` ի պատիվ հին հայկական մայրաքաղաք Դվինի, որը հիմնադրվել էր 335թ.: Սովետական շրջանում կոնյակը «Դվին» անվանելը շատ ռիսկային էր, քանի որ նման քայլը կարող էր դիտվել՝ որպես ազգայնամոլության ակտ: Դա վերաբերում էր հատկապես  հայկական կոնյակին, քանի որ այն համարվում էր դիվանագիտական արձանագրության մի մաս (օղի, սալ, հայկական կոնյակ): Որոշվեց այդ կոնյակն ուղարկել Թեհրան` երեք առաջնորդների համաժողովին, ռիսկի գնալով՝ կոնյակի անունը Սեդրակյանը դրել էր «Դվին»: Այս անունը նա պատահական չէր ընտրել: Սեդրակյանը շատ լավ գիտեր, որ այդ կոնյակի պրեզենտացիան անցնելու էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԽՍՀՄ-ի սահմաններում, իսկ դա նշանակում էր, որ այդ խմիչքի շնորհիվ շատերը կծանոթանային Հայաստանի և նրա մշակույթի հետ: «Դվին» անունն այդ ազդեցությունը կարող էր միայն ուժեղացնել: Եվ Սեդրակյանը ճիշտ է դուրս գալիս, քանի որ պրեզենտացիան տեղի ունեցավ 1943թ. նոյեմբերին՝ Թեհրանի հանձնաժողովի շրջանակներում, երեք առաջնորդների` Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի միջև:

churchill-armcognac

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որոշվում էր մարդկության ճակատագիրը, «ազգերի առաջնորդ» Ի. Ստալինն ամեն կերպ փորձում էր սիրաշահել արևմտյան առաջնորդներին, որպեսզի բարելավեր սովետական զինվորների դիրքը: Սովետական զինվորները մարտնչում էին գերմանական զորքերի հետ ոչ հավասար պայքարում: Համար առաջին խնդիր էր համարվում երկրորդ ռազմաճակատը, որի բացումը Բրիտանական Կայսրության պրեմիեր-նախարարը ձգձգում էր: Բացի այդ,  Մոսկվայի և Լոնդոնի հարաբերություններն այնքան էլ լավ չէին, սակայն ինքը` Չերչիլը, կոմունիզմի եռանդուն պաշտպաններից էր: Ստալինի ծրագիրը կայանում էր նրանում, որպեսզի սիրաշահեր իր կոլեգային կովկասյան հյուրընկալությամբ: Մոսկվայում առաջին հանդիպման ժամանակ 1942թ. հյուրի համար շատ շքեղ ընդունելություն էր կազմակերպվել: Ստալինի կարգադրությամբ բրիտանական նախարարի վարքուբարքը և հակումները նախապես ուսումնասիրվել էին և պարզվել էր, որ նա պաշտում էր հավայան սիգարը և ֆրանսիական թունդ կոնյակը: Չերչիլն օրական խմում էր մեկ շիշ ֆրանսիական կոնյակ:

Քանի որ Թեհրանի հանձնաժողովի գլխավոր հարցը մնում էր երկրորդ ռազմաճակատի բացումը, Ստալինը որոշում է բրիտանացուն անսովոր նվեր մատուցել: Ստալինի և Չերչիլի երկկողմանի հանդիպումներից մեկ ժամանակ Բրիտանիայի նախարարին հրամցնում են հայկական կոնյակ «Դվին»: Չերչիլը, որ ալկոհոլային խմիչքների մեծ սիրահար և գնահատող էր, չէր հավատում, որ հայկական կոնյակ է խմում, քանի որ ԽՍՀՄ-ում ոչ մի արտասահմանցի կոնյակի մասնագետ չէր աշխատում: Նույն օրը Ստալինը կոլեգային նվիրում է 2 շիշ «Դվին»: Երկրորդ ռազմաճակատի բացման հարցը  որոշվում է Եվրոպայում դաշնակիցների զորքերի մուտքի ճշգրիտ ամսաթվով:

1943թ-ից հետո ամեն տարի մինչև Չերչիլի մահը Լոնդոն էր ուղարկվում 10 արկղ «Դվին» կոնյակ: Յուրաքանչյուր արկղը պարունակում էր 20 շիշ կոնյակ: Քանի որ ծանրոցն ուղարկվում էր դիվանագիտական փոստով, այդ գործընթացը հսկվում էր Պետանվտանգության կողմից: Նման ճանապարհով ուղարկելու դեպքում ծանրոցի 3 օրինակ էր պատրաստվում` 2-ը մնում էր գործարանում, երկուսն ուղարկվում էր Մոսկվա, իսկ երրորդը՝ Լոնդոն:

1947թ. Չերչիլը նամակ է գրում Ստալինին, որտեղ իր դժգոհությունն էր արտահայտում իր սիրած կոնյակի համի և որակի համար: Մոսկվայում հրաման է արձակվում՝ պարզել, թե ինչո՞ւմ էր խնդիրը: Պարզվում է, որ Սեդրակյանը գործարանում չէ, այլ Սիբիրում է: Սակայն Սեդրակյանը Սիբիրում էլ չէր: Նիստերից մեկի ժամանակ Միկոյանը Ստալինին ասում է, որ Սեդրակյանին  վտարել էին անհեթեթ մեղադրանքի պատճառով:

history21

Բանն այն է, որ պատերազմի սկզբին, երբ որոշվում էր Սովետական Միության ճակատագիրը, բոլոր սահմանամերձ հանրապետությունների գործարանները, որոնք տարհանման չէին ենթարկվել դեպի Սիբիր, ականապատվել էին, քանի որ Թուրքիայի և Ճապոնիայի հարձակման իրական վտանգ կար: Ականապատվել էր նաև Երևանի կոնյակի գործարանը: Վարպետ Մարգարը, սակայն, զենքը հանձնելով Պետանվտանգությանը, կտրուկ հրաժարվել էր պայթեցնել իր գործարանը: Սա շատ համարձակ քայլ էր, քանի որ ստալինյան ժամանակաշրջանում զինվորական շրջանում հրամաններին չենթարկվելը համազոր էր դավաճանության: Պատերազմից հետո՝ 1947թ., այս քայլի համար Սեդրակյանին ազատում են պաշտոնից և ձերբակալում: Վարպետին փրկում է Արտաքին առևտրի և սննդի արդյունաբերության  ժողկոմը` Ա. Միկոյանը: Գալով Երևան՝ Անաստաս Իվանովիչը Սեդրակյանին ուղարկում է ուրիշ ուղղությամբ՝ դեպի Օդեսա, որպեսզի հիմներ օդեսյան կոնյակի գործարանը: Այդ պատճառով որոշ ցուցակներում Սեդրակյանը վկայակոչված է, այնինչ իրականում նա Օդեսայի գործարանում կոնյակ է ստեղծում: Ահա թե ինչու գործարանում Սեդրակյանի դուրս գալուց հետո ավարտվում է կոնյակի սպիրտի խառնուրդը, իսկ գործարանում այլևս ոչ ոք չէր կարող ստեղծել այդ խառնուրդը «Դվին» կոնյակի համար: Սեդրակյանի բաղադրատոմսը փոխվել էր, ինչն էլ նկատել էր Չերչիլը: Վարպետին կարգադրում են վերադառնալ Երևան, սակայն Սեդրակյանը հրաժարվում է` առաջադրելով հետևյալ պայմանը, ըստ որի՝ Օդեսայում նրա գտնվելը պետք է համարվեր գործուղում, այլ ոչ թե աքսոր: Մեկուկես տարի  Ուկրաինայում գտնվելուց հետո նա ստեղծում է «Օդեսա» և «Ուկրաինա» կոնյակները, վերադառնում է Երևան և դրանով ավարտում իր գործուղումը: Ահա թե ինչո՛ւ նրա աշխատանքային ստաժը ոչ մի րոպե չընդհատվեց՝ կազմելով շուրջ 50 տարի, որի համար էլ նա պարգևատրվել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի «Ոսկե աստղ» շքանշանով: Սա այն հազվադեպ դեպքերից էր, երբ «գործը» փրկում է «վարպետին»:

hayasanews.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս