
Սիրիայի փլուզումը գնալով դառնում է ավելի հավանական. Չակ Հեյգել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է, որ Սիրիայի՝ որպես երկրի փլուզումը, գնալով դառնում է ավելի հավանական՝ հակամարտության էսկալացիայի պատճառով:
Ելույթ ունենալով Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտում՝ Չակ Հեյգելն ընդգծել է, որ հակամարտությունն ինտենսիվությունն աճում է. «Երկրի փլուզման սցենարը դառնում է ավելի հավանական: ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Չինաստանին կոչ է անում անել ավելին՝ Սիրիայի հակամարտության կարգավորման համար: Դա բխում է նրանց իսկ շահերից»:
Հեյգելը նաև հիշեցրել է Սիրիայում կոնֆերանս անցկացնելու Ռուսաստանի ու ԱՄՆ-ի մտադրության մասին, որում պետք է հրավիրվեն հակամարտող երկու կողմի ներկայացուցիչները: