
Վրաստան մտնելիս Հայաստանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված ոսկեղեն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Սադախլո» սահմանային անցակետում Հայաստանի քաղաքացի Ա. Մ.-ի մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված ոսկեղեն: Մասնավորապես, մաքսային ծառայության սպաները Հայաստանի քաղաքացու բեռների մեջ հայտնաբերել են 57.9 գրամ ոսկեղեն:
Դրա արժեքը պարզելու համար այն ուղարկվել է փորձաքննության: Նշվում է, որ նմանատիպ մի դեպք էլ գրանցվել է մայիսի 9-ին, «Նինոծմինդա» (Բոգդանովկա) անցակետում, ուր Վրաստանի քաղաքացի Կ. Ա.-ն Հայաստանից փորձել է ներկրել ոչ ամբողջությամբ հայտարարագրած առարկաներ՝ արծաթեղեն: