
Մայիսի 17-ին Թբիլիսիում անցկացվելու է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների ակցիան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի ակտիվիստները չեն ցանկանում, որ Թբիլիսիում տեղի ունենա հոմոֆոբիայի դեմ մայիսի 17-ին նշանակված հանրահավաքը:
Հյուրանոցի, որտեղ հանգրվանել են ԼԳԲՏ-ի (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ և Տրանսգենդեր, անգլերեն՝ Lesbian, Gay, Bisexual and Transgender) ակցիայի կազմակերպիչները, դիմաց անցկացվել է պիկետ:
Ցուցարարները վստահ են, որ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները մայիսի 17-ի ակցիայի ժամանակ քարոզչություն են իրականացնելու ոչ ավանդական սեռական կողմնորոշման օգտին: ԼԳԲՏ-ի հակառակորդները պնդում են, որ Վրաստանն ավանդական և ուղղափառ երկիր է, և որ նրանում տեղ նախատեսված չէ փոքրամասնությունների համար:
Սակայն նրանց հակառակորդները վստահ են, որ անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել նրանց խնդիրների վրա, քանի որ նրանք էլ են քաղաքացիներ և նրանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Համացանցով արդեն իսկ տարածվել են ԼԳԲՏ-ի կազմակերպիչներին հասցեագրած սպառնալիքներ, որոնք ոստիկաններին խնդրել են ուժեղացնել առաջիկա հանրահավաքի ժամանակ անվտանգության միջոցառումները: