Բաժիններ՝

Վրաստանի կառավարությունը դիտարկում է մարիխուանայի օրինականացման հնարավորությունը

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը դիտարկում է մարիխուանայի ապաքրեականացման հնարավորությունը, քանի որ արգելքի սահմանումը մի շարք դեպքերում հղի է հակառակ հետևանքներով: Այս մասին հայտարարել է Աշխատանքի, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն:

Վերջինիս խոսքերով՝ ժամանակակից աշխարհում կան բազմաթիվ երկրներ, ուր դիտարկվել է մարիխուանայի ապաքրեականացման հարցը, իսկ որոշ երկրներում էլ ընդունվել է այդ օրենքը: Նախարարն ընդգծել է, որ հարցի ներկայիս դիտարկումն ամենևին էլ չի նշանակում, որ մի գեղեցիկ օր մարիխուանան կվաճառվի սուպերմարկետներում:

Վրաստանի գործող օրենսդրության համաձայն, սեփական սպառման համար թմրանյութի ապօրինի պատրաստումը, պահպանումը պատժվում է տուգանքով, ուղղիչ աշխատանքով կամ մինչև 1 տարի ազատազրկմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031