![](/banners/BeFunky-design.jpg)
Google-ը կցուցադրի վերջին 28 տարում Երկրում կատարված փոփոխությունները
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/pic_1368179402.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Google ընկերությունը ներկայացրել է Timelapse նախագիծը, որը հնարավորություն է ընձեռում իմանալ, թե վերջին 28 տարում ինչպես է փոխվել Երկրագնդի տարածաշրջանների պատկերը: Նախագծի մասին պատմվում է Google-ի պաշտոնական բլոգում:
Timelapse-ն իրենում ներառում է HTML5 ձևաչափով ինտերակտիվ պատկերներ: Դրանք կազմված են ժամանակագրական առումով միմյանց փոխարինող լուսանկարներով, որոնք 1984-2012 թվականներին արվել է Landsat արբանյակների կողմից: Նախագծի հիմքում ընկած է Google Earth Engine հարթակը:
Ինտերակտիվ պատկերների միջոցով կարելի է հետևել, ասենք, թե ինչպես են կտրվել Ամազոնի անտառները, ինչպես է աճել Լաս Վեգաս քաղաքը, ինչպես է Դուբայում ստեղծվել Արմավենու կղզին և ինչպես է ցամաքել Արալյան ծովը: