
Իրանում նախագահի թեկնածու դառնալու հայտ է ներկայացրել 336 մարդ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացի շրջանակում արդեն իսկ ստացվել է 336 հայտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը:
Վերջինիս խոսքերով՝ այդ 336 մարդկանցից 8-ը կանայք են: 2009 թվականին Իրանում անցկացված նախագահական ընտրություններում գրանցվել էր 475 թեկնածու, սակայն Դիտարկման խորհուրդը հաստատել էր նրանցից միայն 4-ի թեկնածությունը: Իրանում նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը մեկնարկել է մայիսի 7-ին և ավարտվելու է մայիսի 11-ին: