Իրանը կարող է իր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը փորձարկել մինչև 2015 թվականը. Պենտագոն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հետախուզությունը կարծում է, որ Իրանը կարող է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի թռիչքային փորձարկում իրականացնել մինչև 2015 թվականը: Այս մասին երեկ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի լսումների ժամանակ հայտարարել է Պենտագոնի՝ ՀՀՊ-ի գծով գործակալության ղեկավար, փոխծովակալ Ջեյմս Սիրինգը:
Վերջինս չի բացառել, որ Իրանն ունակ կլինի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի թռիչքային փորձարկում իրականացնել մինչև 2015 թվականը: Իրանցի զինվորականները մշտապես հայտարարում են նոր հրթիռների հաջող փորձարկման մասին: Ապրիլի կեսերին հայտնի դարձավ, որ Իրանը ցամաքում գտնվող հարթակից հաջողությամբ փորձարկել «երկիր-ծով» դասի միջին հեռահարության հրթիռներ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը մտադիր է իր հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի միջոցով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը որսալու առաջին փորձը կատարել 2015 թվականին: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ՊՆ-ի օպերացիոն փորձարկումների ու գնահատականների բաժնի տնօրեն Մայքլ Գիլմորը: