
ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբաման առաջին անգամ ժամանելու է Գերմանիա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 18-19-ին աշխատանքային այցով ժամանելու է Բեռլին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Դա կլինի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի առաջին այցը Գերմանիա: Վերջին անգամ նա Բեռլին է այցելել 2008 թվականին, երբ դեռ նախագահի թեկնածու էր: Այն ժամանակ նրա ելույթը լսելու համար Հաղթանակի շարասյան մոտ հավաքվել էր մոտ 200.000 մարդ:
Օբամայի գերմանական այցը տեղի է ունենում Ջոն Քեննեդիի կողմից 1963 թվականի հունիսի 26-ին Արևմտյան Բեռլին այցելելու 50-ամյակի նախաշեմին: Քենեդին իր ելույթն ավարտել էր գերմաներենով՝ հետևյալ բառերով «Ես բեռլինցի եմ»: Բեռլինում այս տարի լայնորեն նշվելու է Քենեդիի այցի հոբելյանական ամյակը: