
Թուրքիան ԱՄՀ-ին իր պարտքը վերջնականապես կմարի մայիսի 14-ին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) ունեցած պարտքը վերջնականապես մայիսի 14-ին:
Ներկա դրությամբ՝ Թուրքիան ԱՄՀ-ին պարտք է 421 միլիոն դոլար: Բացի այդ, Թուրքիան մտադիր է սեփական պարտքի մարումից հետո ԱՄՀ-ին հատկացնել 5 միլիարդ դոլարի վարկ:
Թուրքիան ԱՄՀ-ին անդամակցել է 1947 թվականի մարտի 11-ին: Այդ ժամանակվանից ի վեր՝ կողմերի միջև ստորագրվել է 19 ռեզերվային համաձայնագիր: ԱՄՀ-ի հետ համագործակցության շրջանակներում ընդհանուր առմամբ Թուրքիային հատկացվել է 50 միլիարդ դոլար: