Թուրքիան ու Ճապոնիան այս շաբաթ կստորագրեն Սինոպի ատոմակայանի կառուցման համաձայնագիրը

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ այս շաբաթ Թուրքիան ու Ճապոնիան ստորագրելու են միջկառավարական համաձայնագիր՝ Թուրքիայում երկրորդ ատոմակայանի կառուցման շուրջ:

Այդ համաձայնագիրը ստորագրվելու է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի թուրքական այցի ժամանակ: Նշվում է, որ Սինոպի շրջանում Թուրքիայի երկրորդ ատոմակայանի կառուցումն արժենալու է 20-22 միլիարդ դոլար:

Այն կառուցելու է ֆրանսիական GDF Suez կոնսորցիումի կազմում գտնվող ճապոնական Mitsubishi ընկերությունը: Պլանավորված է, որ Սինոպի ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ, որոնց ընդհանուր հզորությունը կազմելու է 4500-5000 մեգավատտ:

Սինոպի ատոմակայանի կառուցումը մեկնարկելու է 2017 թվականին, այն էլեկտրաէներգիա կսկսի արտադրել մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930