Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ փորձել է հաշտեցնել Հայաստանին ու Ադրբեջանին

Վրացական Media News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ փորձ է ձեռնարկել Հայաստանին ու Ադրբեջանին հաշտեցնելու ուղղությամբ:

Իվանիշվիլին այս մասին հայտարարել է երեկ Թբիլիսիում տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի Rose-Roth 83-րդ սեմինարի ժամանակ՝ պատասխանելով հայկական պատվիրակության ներկայացուցչի համապատասխան հարցին:

Իվանիշվիլիի կարծիքով՝ տնտեսությունը կարող է շատ մեծ դեր խաղալ հակամարտությունների կարգավորման գործընթացում. «Ես հիշում եմ իմ այցերն Ադրբեջան ու Հայաստան: Ես առաջին փորձն ունեցա՝ զգալու համար, թե որքան իրատեսական է երկու կողմի հաշտեցումը:

Բոլոր երեք կողմերն էլ լավ զգում են, թե այդ հակամարտությունները որքան վնաս են պատճառում տնտեսական հարաբերություններին, թե որքան ազատ և արագ զարգացող կլիներ տարածաշրջանը, եթե իրենց հաջողվեր կարգավորել հակամարտությունները: Տնտեսությունը մեծապես զգում է հակամարտությունների կարգավորման կարիքը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930