Թուրք-սիրիական սահմանին խստացվել են անվտանգության միջոցառումները՝ կապված քիմիական զենքի սպառնալիքի հետ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Սիրիային սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ կապված Սիրիայում քիմիական զենքի սպառնալիքի հետ:

Վիրավոր սիրիացիները, որոնք բուժման նպատակով բերվում են Հաթայ նահանգ, անցնում են բուժզննում, որն իրականացնում է հատուկ հանդերձանքով անձնակազմը՝ վարակվելու ռիսկերից խուսափելու համար: Հիվանդանոցում սիրիացի վիրավորների համար հատկացվել է հատուկ տեղ, ուր նրանք պահվում են կարանտինում:

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ ընդդիմությունը մարտի 19-ին քիմիական զենք է կիրառել Հալեպի նահանգում: Ընդդիմությունն իր հերթին պնդում է, որ կառավարական ուժերը նախորդ տարվա դեկտեմբերին քիմիական զենք են կիրառել Հոմսում: Սիրիան ցայժմ չի թույլատրել քիմիական զենքի գծով ՄԱԿ-ի փորձագետների մուտքը երկիր՝ այդ միջադեպերը հետաքննելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930