
Օբաման Պուտինի հետ քննարկել է Սիրիայի քիմիական զենքի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ընդգծել է Սիրիայում քիմիական զենքի խնդրի լուծման անհրաժեշտությունը:
Այս մասին հայտնել է Սպիտակ տունը: Վերջինիս հաղորդմամբ՝ նախագահ Օբաման հեռախոսազրույցի ժամանակ շեշտը դրել է սիրիական քիմիական զենքի խնդրի վրա: Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Նախորդ շաբաթ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին, որ տարբեր տեղերից տեղեկություններ են ստացել, որ Սիրիայում կիրառվել է ոչ մեծ մասշտաբի քիմիական զենք՝ զարին:
Ի պատասխան, Սիրիայի տեղեկատվության նախարարը հայտարարեց, որ ամերիկյան կողմի այդ հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ սիրիական բանակը մի շարք լուրջ հաջողություններ է արձանագրել զինյալների դեմ պայքարում: