Մաքսավորները վերապատրաստվում են
Ուսումնական կենտրոնում մեկնարկել է «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերում և վնասազերծում» թեմայով դասընթաց
Ապրիլի 25-ից 26-ը Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում «Զվարթնոց» մաքսատան «Ճառագայթային հսկողության» ծառայության անձնակազմի համար կազմակերպվել է դասընթաց՝ «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերում և վնասազերծում» թեմայով:
Դասընթացին ներկա ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները բարձր են գնահատել մաքսային հսկողության սարքավորումների մասնագիտացված ուսումնական լսարանի տեխնիկական հագեցվածությունը, դասախոսական կազմի պատրաստվածության աստիճանը, ինչպես նաև համապատասխան մասնագիտական գրականության առկայությունը, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք կազմակերպել և΄ տեսական, և΄ գործնական դասընթացների փուլերը: