Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իրեն քննադատողներին. Իսկ դուք ի՞նչ եք արել, տղերք

«Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս հայ գործիչները ոչինչ չարեցին փետրվարի 18-ին, հիմա հետադարձով ինչ-որ գնահատական են տալիս»,- այսօր հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իր խոսքերը վերաբերում են իր կողմից հարգված թե քաղաքական, թե քաղաքացիական գործիչներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հավակնորդ նախարարին, ով, նրա խոսքով, գնահատում է իր ձեռքսեղմումը Արմեն Մարտիրոսյանի հետ. «Ուրիշ գործ չունի՞, ինչ է՞»:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ամեն մեկին ինքն իր մասին խոսել ու մտածել՝ «ի՞նչ եք արել, տղե՛րք»:

Նա նաև ասաց, որ ով ուզում է բոյկոտել՝ թող բոյկոտի, ով ուզում է պայքարից դուս գալ, նստել ու գնահատել ուրիշներին՝ թող անի: Նա նաև հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին ինչ-որ մի փոփոխություն կգրանցվի ու «դե ֆակտո ապօրինի, ընտրություն գողացած իշխանությունը 5 տարին չի հանի»:

Կարդացեք նաև

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանեց, որ անքուն գիշերներ է անցկացրել՝ իրեն քննադատողների հետ զրուցելով ու ընդունում է, որ «ապրիլի 9-ը կարող է ինչ-որ տեղ լավ կազմակերպված չէր»:

 

Տեսանյութեր

Լրահոս