Դեռ տեսանելի չեն Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հեռանկարները. Իվանիշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Թբիլիսիում մասնակցել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի Rose-Roth 83-րդ սեմինարի բացմանը, որը պետք է տևի մինչև մայիսի 1-ը:
Իր ելույթում Իվանիշվիլին հայտարարել է, որ Հարավային Կովկասը, ինչպես երբեք, կարիք ունի միջազգային հանրության աջակցությունը, քանի որ հակամարտությունների կարգավորման հեռանկարները դեռ տեսանելի չեն և դեռ շարունակում է մնալ դրանց վերսկսման վտանգը.
«Դժբախտաբար, մեր տարածաշրջանում դեռ գոյություն ունի հակամարտությունների վտանգ: Տարածաշրջանը ձևավորվեց՝ դառնալով հետխորհրդային վերափոխման գործընթացի բարդագույն գոտիներից մեկը:
Այս փոքրիկ տարածքում առկա է երկու միջպետական և երեք տարածաշրջանային հակամարտությունը: Դեռ չկան այդ հակամարտությունների լուծման վառ հեռանկարները: Այսօր Հարավային Կովկասը, ինչպես երբեք, կարիք ունի միջազգային հանրության աջակցությանը և նրան առավելագույնս ներգրավելուն:
Հակամարտությունների կարգավորման համար գոյություն ունեցող բոլոր մեխանիզմները դեռ չեն տվել գործնական արդյունքներ»:
Անդրադառնալով 2008 թվականի օգոստոսյան պատերազմին՝ Իվանիշվիլին հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսյան իրադարձություններն ամենաբարդն են եղել Վրաստանի համար, օկուպացվել է նրա տարածքի 20 տոկոսը: