Բաժիններ՝

Մինչև 2101 թվականը զգալիորեն կնվազի Իրանի բնակչության թվաքանակը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի բնակչությունը ծերանում է և նրա թվաքանակը կարող է կտրուկ անկում ապրել մինչև 2101 թվականը: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության փոխնախարար Ֆաթիմա Ռաքշանին:

Վերջինս ընդգծել է, որ առաջիկա 10 տարվա ընթացքում իրանական յուրաքանչյուր 10-րդ ընտանիքում կլինի 60 և ավելի բարձր տարիք ունեցող 7 մարդ. «Եթե այդ միտումը պահպանվի նաև հետագայում, ապա մինչև 2101 թվականն Իրանի բնակչությունը կնվազի մինչև 62 միլիոնի»:

Սրանից առաջ էլ հաղորդվում էր, որ Իրանում բնակվում է 15-25 տարեկան մոտ 19.2 միլիոն մարդ, ինչը կազմում է երկրի ողջ բնակչության 25 տոկոսը: Ակնկալվում է, որ Իրանի երիտասարդ բնակչության քանակը մինչև 2050 թվականը կկրճատվի մինչև 11.6 միլիոն մարդով կամ էլ 14 տոկոսով:

Իրանի բնակչություն կտրուկ աճ է արձանագրել 20-րդ դարի վերջին, իսկ 2011 թվականին այն հասել է մոտ 75 միլիոն մարդու: Այնուամենայնիվ, վերջին շրջանում Իրանում զգալի անկում է ապրել ծնելիության մակարդակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս