Բաժիններ՝

Իրաքի արտգործնախարարն ուղարկվել է հարկադիր արձակուրդ

Արաբական «Աս-Սումարիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զիբարին ուղարկվել է հարկադիր արձակուրդ: Այդպիսի որոշում է կայացրել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին:

Վերջինիս որոշումը կապված է կառավարության նիստերին արտգործնախարարի մշտական բացակայության հետ: Իրաքի արտգործնախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է էներգետիկ հարցերով փոխվարչապետ Հուսեին Աշ-Շահրիսթանին:

Քուրդ նախարարները, մարտից սկսած, բոյկոտում են կառավարության նիստերը, ինչի պատճառը դաշնային բյուջեի վերաբերյալ շիա վարչապետի հետ ունեցած տարաձայնություններն են:

Վերջին ամիսներին ցնցումները միայն ուժեղանում են Բաղդադի ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության փոխհարաբերություններում՝ կապված երկրի հյուսիսային հատվածում տարածքային վեճի, օտար ընկերությունների հետ նավթային պայմանագրեր կնքելու և լիազորությունների բաշխման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930